Համացանցում հրապարակվել է Ռոբ Քարդաշյանի դստեր ծննդյան վկայականը

17:25   15 նոյեմբերի, 2016

Անցյալ շաբաթ Ռոբ Քարդաշյանը հայր դարձավ: Ռոբն ու նրա ընկերուհին՝ Բլեք Չայնան, փոքրիկին Դրիմ Ռենե կոչեցին:

Այսօր տեղեկացրինք, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն աղջկա սենյակը լցրել է արծաթագույն փուչիկներով՝ դրանցով ստեղծելով I LOVE YOU CHYNA AND DREAM («Սիրում եմ ձեզ, Չայնա եւ Դրիմ») գրությունը:

Հիմա էլTMZ կայքը Ռոբ Քարդաշյանի դստեր ծննդյան վկայականն է հրապարակել:

Փաստաթղթի համաձայն՝ Դրիմ Ռենեն ծնվել է նոյեմբերի 11-ին: Ծնողներն են Ռոբն ու Չայնան: Բայց հատկանշական է այն, որ երեխայի ծնունդն ընդունել է Փոլ Քրեյնը. նույն բժիշկը, որն ընդունել է Քրիս Ջեների, Քորթնի եւ Քիմ Քարդաշյանների ծնունդները:

Լավ բժիշկը հազվագյուտ բան է, բժշկի հանդեպ վստահությունը՝ նույնպես:



© NEWS.am STYLE