18:01 15 նոյեմբերի, 2016Սոցիալական ցանցերը հեղեղվել են «Mannequin Challenge»-ի ֆլեշմոբով, որը նորաձեւ եւ արդիական է նաեւ Հայաստանում։ NEWS.am STYLE-ը չէր կարող անտեսել ու չմիանալ դրան։
«Mannequin Challenge»-ը Twitter-ում եւ Instagram-ում հայտնի ֆլեշմոբ է, երբ մասնակիցները քարանում են մանեկենների նման։ Ամերիկյան ավագ դպրոցի աշակերտների տարածած նոր միտումը հոկտեմբերի 26-ից լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Դրան են միացել Բլեք Չայնան ու Ռոբ Քարդաշյանը, որոնք ֆլեշմոբն իրականացրել են ծննդատանը, ուր օրերս Չայնան լույս աշխարհ բերեց դստերը՝ Դրիմ Ռենե Քարդաշյանին։
«Mannequin Challenge»-ին մասնակցել են նաեւ Բեյոնսեն, Միշել Օբաման, դե իսկ հիմա նաեւ մենք։ Իսկ դուք կարո՞ղ եք: