Ինչպես հաղթահարել դեպրեսիան

19:15   7 հունվարի, 2017

1) Եթե սեզոնային դեպրեսիայի հանդեպ հակում ունեք, ապա նոր սեզոնին նախապես պատրաստվեք: Դրանում ավելացրեք այն, ինչի կարիքն անձամբ ունեք: Օրինակ՝ ցուրտ եղանակին կարող է ճնշել խոնավությունը, բույսերի եւ արեւի բացակայությունը: Տանը ձեզ համար կանաչ անկյուն ստեղծեք. մի քանի բույս գնեք, որոնք կշոյեն ձեր հայացքը եւ կվերադարձնեն ամռան գիրկը:

2) Եթե վատ տրամադրությունն ուղեկցվում է անգործությամբ, սկսեք ինչ-որ ակտիվ բան անել: Ճնշված վիճակից դուրս գալու համար, հնարավոր է, հարկ լինի հարկադրաբար դա անել: Օրինակ՝ կարելի է սկսել կանոնավորապես վազել, մարզասրահ հաճախել կամ երկարատեւ զբոսանքի դուրս գալ:

3) Սկսեք փոքրիկ առաջադրանքներ կատարել, որոնք պետք է կատարեք, բայց երբեք չեք հասցնում: Եթե դա անելու ցանկություն եւ ուժ չունեք, ցանկությանը հակառակ արեք դա: Օրինակ՝ կարեք պոկված կոճակները, դասավորեք պահարանները, վերանորոգեք կոտրված իրերը եւ այլն:

4) Արեք այն, ինչ միշտ ցանկացել եք, բայց չեք կարողացել անել: Հիմա արեք դա: Օրինակ՝ միշտ ցանկացել եք որեւէ վայր այցելել, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ինչ-որ կոնկրետ բանով զբաղվել, ընտանի կենդանի ձեռք բերել եւ այլն: Հիմա նման ցանկություններն իրականություն դարձնելու ճիշտ ժամանակն է:

5) Արեք այն, ինչ երբեք չեք արել: Նոր փորձը թույլ կտա ակտիվ էմոցիանել ստանալ, հետեւաբար՝ դուրս գալ պասիվ վիճակից: Ճնշված տրամադրության եւ կյանքի հանդեպ հետաքրքրության կորստի դեպքում օրգանիզմի նյարդային համակարգը պասիվ ռեժիմով է աշխատում: Նման վիճակից դուրս գալու համար հարկավոր է նյարդային համակարգն ակտիվության ռեժիմի բերել:

Ներկայացված խորհուրդները կարող են պարզունակ թվալ, բայց դրանք լավ արդյունք են ապահովում:

Աղբյուրը՝ MyJane



© NEWS.am STYLE