Քանյե Ուեսթը Մոսկվայում է

11:01   16 նոյեմբերի, 2016

Քանյե Ուեսթը նույնքան անկանխատեսելի է, որքան Ֆուձիյամա լեռը: Թվում է՝ ճիշտ ժամանակն է, որպեսզի 39-ամյա ռեփերը Քիմի կողքին լինի, նաեւ Ռոբ Քարդաշյանին եւ Բլեք Չայնային շնորհավորի դստեր՝ Դրիմ Ռենեի ծննդյան կապակցությամբ: Բայց ոչ: Քանյեն մշտական շարժման մեջ է: Երաժիշտը, այսպես կոչված, աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել: Ռուսաստանի մայրաքաղաքում նրան մի քանի անգամ արդեն «բռնացրել են»:

Ըստ «Сплетник»՝ ապացույցներն արդեն Instagram-ում են: Ընդ որում, լուսանկարներն արվել են տարբեր մարդկանց կողմից եւ տարբեր վայրերում:

Ինչու է Քանյեն Մոսկվա ժամանել՝ առայժմ, կարծես, հայտնի չէ: Բայց հայտնի է, որ նա հանդիպել է դիզայներ Գոշա Ռուբչինսկիի հետ:

Հնարավոր է՝ նոր համագործակցությունը սարերի հետեւում չէ:

Քանյեն եւ Գոշան



© NEWS.am STYLE