Դուեյն Ջոնսոնը՝ People-ի վարկածով 2016 թվականի ամենասեքսուալ տղամարդ

10:11   16 նոյեմբերի, 2016

Դեռ երեկ մենք հետեւում էինք, թե ինչպես է Դուեյն Ջոնսոնը Նիկոլ Շերզինգերի հետ կեցվածք ընդունում «Մոանա» մուլտֆիլմի պրեմիերային (երկուսն էլ հնչյունավորել են ժապավենի հերոսներին), իսկ ավելի ուշ Էլեն Դեջեներեսն իր շոուի ժամանակ, որին հյուրընկալվել է Դուեյն Ջոնսոնը, հայտարարել է, որ նա People-ի վարկածով 2016 թվականի ամենասեքսուալ տղամարդն է ճանաչվել:

44-ամյա դերասանը խոստովանել է, որ ոչինչ չի արել նման վարկանիշներում հաղթելու համար:

«Չեմ փորձում սեքսուալ լինել էկրանին, պարզապես ամեն օր խնամում եմ մաշկս: Բոլորս էլ մեկ դեմք ունենք, այդ պատճառով հարկավոր է խնամել այն»,- ասել է Ջոնսոնը:

Բայց կարեւորը, ժողովուրդ, սա չէ, այլ այն, որ հայերը նույնպես այս հարցում դեր ունեն: Ի՞նչ դեր: Դե՝ ում կարող է պատկանել մոլորակի ամենասեքսուալ տղամարդը. իհարկե՝ հայուհուն:

Լորեն Հեշիյանը (Լորենը «Բոստոն» խմբից հայտնի թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիյանի դուստրն է: Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի եւ ապրում է Մասաչուսեթսում):

Անցյալ տարի Լորենը դերասանին դուստր պարգեւեց, որին Ժասմին կոչեցին:



© NEWS.am STYLE