Քլոե Քարդաշյանը մարմինն է ցուցադրել

11:33   16 նոյեմբերի, 2016

Երբ Քիմը լռում է համացանցում, նրան փոխարինում են քույրերը: Երեկ Քայլի Ջեները մեզ ցուցադրել էր, թե ինչպես պետք է կատարյալ սելֆի անել: Այնուհետեւ ուշադրության կենտրոնում է հայտնվել Քլոեն, որն Instagram-ում 58 միլիոնանոց բաժանորդների բանակին ներկայացրել է, թե ինչպես է հետեւում իր կազմվածքին։

Ռեալիթի շոուի 32-ամյա աստղը հայելու մեջ սելֆի է արել՝ ցուցադրելով, որ ազատվել է մի քանի ավելորդ կիլոգրամներից։

Իհարկե, Keeping Up The Kardashians-ի աստղի բազմաթիվ բաժանորդներ կասկածել են, որ լուսանկարն իրական է, եւ սկսել են խոսել, որ Քլոեն կրկին ֆոտոշոփ է օգտագործել:

Օգտատերերի մի մասն էլ, սակայն, լրջորեն անհանգստացել է Քլոեի մարմնի վիճակով՝ հայտարարելով, որ եթե աստղը շարունակի այսպես մարզվել, շատ շուտով նրա ոսկորները կերեւան:



© NEWS.am STYLE