Ֆրիսկեի ընտանիքը շանտաժի է ենթարկում Դմիտրի Շեպելեւին

15:40   16 նոյեմբերի, 2016

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի եւ հաղորդավար Դմիտրի Շեպելեւի խնդիրները հեռու են հանգուցալուծումից: Իհարկե, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը Ֆրիսկե ընտանիքի նկատմամբ մշտական ուշադրություն հրավիրելու համար է: Ամեն դեպքում, Ֆրիսկեի ընտանիքը Շեպելեւի դեմ փաստեր է հավաքում:

Սակայն հանգուցյալ երգչուհու հարազատների փաստաբանը հայտարարել է, որ չի հրապարակի այդ տեղեկությունը, եթե հաղորդավարը տատիկին եւ պապիկին թույլ տա հանդիպել պաշտելի թոռնիկի հետ:

Վերջերս դատական նիստ է կայացել Ժաննա Ֆրիսկեի որդու՝ Պլատոնի հետ նրա հարազատների հանդիպումների կարգ սահմանելու հարցով: Սակայն երկար սպասված հանդիպումն այդպես էլ չի կայացել:

Ընտանիքի փաստաբանը հաղորդավարի մասին հետաքրքիր տեղեկություն է ներկայացրել:

«Բանն այն է, որ մենք Շեպելեւի մասին բավական հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքել եւ նույնիսկ Դմիտրիի դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմում ենք ներկայացրել ոստիկանություն: Բայց հիմա դադարեցրել ենք այս բոլոր գործողությունները: Շեպելեւի փաստաբանները նույնպես կողմերի հաշտեցման կողմնակից են եւ խոստանում են, որ Շեպելեւը թույլ կտա տեսակցել երեխային: Այդ պատճառով Ժաննայի կորած միլիոնները գտնելու հետ կապված հարցը փակված եմ համարում: Այդ հարցով այլեւս ոչ ոք չի զբաղվում»,- Ֆրիսկեի ընտանիքի փաստաբան Սերգեյ Վլադիմիրովի խոսքերն է մեջբերում «Комсомольская правда»-ն:

 



© NEWS.am STYLE