Հիանալի Mannequin Challenge՝ Իվան Ուրգանտից եւ Վլադիմիր Պոզներից

14:35   16 նոյեմբերի, 2016

Mannequin Challenge ֆլեշմոբը նվաճում է մոլորակը: Ավելի ու ավելի մեծ թվով հայտնիներ են ներգրավվում այս ֆլեշմոբում: Արդեն համացանցի հիթ են դարձել Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի, Բեյոնսեի, Միշել Օբամայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականների հոլովակները:

NEWS.am STYLE-ը նույնպես միացել է նորաձեւ թրենդին:

Եվ մեր՝ «Իսկ դուք կարո՞ղ եք»-ին SmileWink արձագանքել է Իվան Ուրգանտը, որը ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող իր երեկոյան շոուի ընթացքում Mannequin Challenge է կազմակերպել Վլադիմիր Պոզների եւ նկարահանող խմբի հետ:

 



© NEWS.am STYLE