17:25 16 նոյեմբերի, 2016Հոկտեմբերի կեսերին Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Ջանեթը, պաշտոնապես հաստատեց հղիության փաստը: Միաժամանակ հաղորդվեց, որ Քաթարից միլիարդատիրոջ հետ ամուսնանալուց հետո երգչուհին իսլամ է ընդունել: Հղի Ջանեթին մահմեդական կանանց հագուստով պապարացիներն առաջին անգամ նկատել էին Լոնդոնում: 50-ամյա աստղին լուսանկարել էին ամուսնու՝ Վիսամ Ալ Մանի հետ զբոսնելիս:

Պապարացիները երգչուհուն կրկին Լոնդոնում են տեսել:

Մինչ այդ, Ջանեթի նախկին ամուսին Ջեյմս դե Բարժը Radar Online-ին տված հարցազրույցում հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ։

Ջանեթն ու Ջեյմսն ամուսնացել են 1984 թվականին, սակայն մեկ տարի անց բաժանվել են:
Ջեյմսի խոսքով՝ ինքն ու Ջանեթը երեխա ունեն, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի:

«Հոգնել եմ գաղտնիքներից: Հոգնել եմ նրանից, որ ոչ ոք չգիտի ճշմարտությունը: Կարծում եմ՝ իմաստուն եմ վարվում, երբ ուզում եմ խոսել այդ մասին: Պարզվում է՝ մենք դուստր ունենք: Ես չգիտեի այդ մասին, բայց մի կին ինձ հետ կապ հաստատեց եւ վստահեցրեց, որ իմ դուստրն է: Ես հանդիպեցի նրա հետ: Կարծես դա ճիշտ է: Չգիտեմ՝ ինչպես է դա հնարավոր»,- նշել է Ջեյմսը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Xposure-ի