5 տիպիկ սխալ, որոնք խանգարում են մազերին մաքուր մնալ

20:36   3 դեկտեմբերի, 2016

Դուք շատ հաճախ եք ձեռք տալիս մազերին

Դուք չեք կարող ձեզ զսպել ձեռք չտա՞լ ձեր մազերին։ Դուք անընդհատ նյարդային կամ պարզապես ձանձրույթից պտտու՞մ եք ձեր մազերը, հյուսքեր եք անում, ուղղում են խոպոպները, եւ ձեր ձեռքերի վրա եղած ամեն բան մնում է մազերի մեջ։ Վնասակար սովորությունը ձեզ վրա թանկ է նստում։ Հիշե՛ք՝ մարզերին ազատություն է պետք։

Դուք շատ հաճախ եք լվանում ձեր մազերը

Իհարկե, դուք լվանում եք մազերը, որպեսզի դրանք մաքուր լինեն, սակայն շամպունի ամենօրյա օգտագործումը գլխամաշկը զրկում է բնական յուղերից, այդ պատճառով էլ օրգանիզմը սկսում է ավելի շատ յուղ արտադրել, որպեսզի լրացնի բացը։ Փորձեք մազերը լվանալ շաբաթական 2-3 անգամից ոչ շատ։ Արտակարգ իրավիճակներում մի՛ բացառեք չոր շամպունը կամ մանկական ցանափոշին՝ որպես այլընտրանք։

Դուք չափազանց շատ մազերի կոնդիցիոներ եք օգտագործում

Զգույշ եղեք կոնդիցիոների հետ։ Դուք կարող եք ձեր մազերի համար շատ ծանր կոնդիցիոներ օգտագործել։ Հիշեք նաեւ, որ պետք չէ այն տարածել մազերի ամբողջ երկայնքով, այն քսեք միայն ծայրերին, որպեսզի խուսափեք արագ կեղտոտվելուց եւ ծանրացումից։ Բացի այդ, դուք կարող եք օգտագործել բնական բաղադրիչներ։ Փորձեք ջրով բացած կիտրոնի հյութը եւ համոզվեք, որ բնական միջոցները նույնպես կարող են աշխատել։

Դուք շատ հաճախ եք սանրվում

Ձեր մազերը սանրելով՝ Դուք նպաստում եք մաշկի ճարպի արտադրությանը, որը պատում է Ձեր մազերը՝ դրան յուղային փայլ հաղորդելով։ Իհարկե, եթե Ձեզ անհրաժեշտ է բացել խճճված մազերը, առանց սանրի չեք կարող, բայց ավելորդ անգամ մի փոքր խառնված մազերը կարելի է կարգի բերել առանց սանրի։ Ուշադրություն դարձրեք, որ ուղիղ մազերն ավելի շատ են ենթարկվում այս գործոնին։

Դուք հազվադեպ եք լվանում սանրը

Ձեր սանրն իր վրա է կրում ոչ միայն մազերը, փոշին, այլ նաեւ խնամքի միջոցները, որոնք դուք օգտագործում եք։ Կեղտոտ սանրը այդ ամենը նորից ձեր մազերին է փոխանցում, այդ պատճառով նախքան սանրն օգտագործելը համոզվեք, որ այն մաքուր է։

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE