Մարմնի խալերի նշանակությունը

19:29   3 դեկտեմբերի, 2016

Էզոթերիկները մարդու մարմնի վրա առանձնացնում են երեք տեղ, որոնց վրա խալերի առկայությունը վկայում է տարօրինակ ընդունակությունների մասին:

Խալ քունքի վրա

Այս խալով մարդն ունի շատ զարգացած ինտուիցիա: Նա պետք է վստահի իր զգացողություններին եւ ներքին ձայնին: Այսպիսի մարդիկ կարող են տեսնել գալիք իրադարձությունները, նրան արագ են կանխազգում սուտն ու խորությամբ տեսնում մարդուն:

Խալ ծնկից փոքր-ինչ վեր

Այս հատվածում խալը վկայում է մոգական ընդունակությունների մասին: Այն մարդիկ, որոնք ունեն խալ ծնկից փոքր-ինչ վեր, կարող են հաղորդակցվել անդրշիրիմյան աշխարհի հետ:  Քանի որ էներգետիկ ամուր կապ ունեն այլ աշխարհի հետ, նրանց հաճախ երազ են գալիս հանգուցյալ ազգականները:

Խալ վերին շրթունքի վրա

Այսպիսի խալով մարդիկ օժտված են հիպնոսելու կարողությամբ եւ համոզելու շնորհով: Նրանք ունեն ներքին հմայք, որի շնորհիվ գրավում են մարդկանց: Բացի այդ՝ շրթունքի խալը մարդուն տալիս է  խոսքը նյութականացնելու կարողություն: Այսպիսի մարդկիկ պետք է հետեւեն իրենց խոսքին, քանի որ նրանց հուզական պոռթկումով արտաբերված գրեթե բոլոր արտահայտությունները կարող են իրականանալ: Նրանք կարող են նաև չարակնել եւ ազդել  մարդու տրամադրության վրա: Նրանց ուժն իրենց արտաբերած բառերի մեջ է:

Մարմնի վրա խալերի նշանակությունը բացատրվում է ըստ տեղի: Որպես կանոն՝ դրանք տեղեկություն են տալիս մարդու բնավորության եւ ընդունակությունների մասին: Խալերը կարող են հայտնվել եւ անհետանալ. դա նշանակում է, որ մարդու կյանքում տեղի են ունենում փոփոխություններ: Մարմնի վրա խալերի նշանակությունը, որի մասին վերեւում խոսեցինք, յուրահատուկ է, եւ մարդիկ պետք է հաշվի առնեն դրանց խորհուրդը:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE