40 անծանոթ փաստ աչքերի մասին

20:19   4 դեկտեմբերի, 2016

Շագանակագույն աչքերը դարչնագույն պիգմենտի ներքո իրականում երկնագույն են: Նույնիսկ գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը թույլ է տալիս շագանակագույն աչքերը ընդմիշտ դարձնել երկնագույն:

Աչքի բիբերը լայնանում են 45%-ով, երբ մենք նայում ենք սիրելի մարդու:

Մարդու աչքի եղջրաթաղանթը այնքան նման է շնաձկան եղջրաթաղանթին, որ վերջինս օգտագործում են իբրեւ փոխարինիչ աչքերի վիրահատության ժամանակ:

Դուք չեք կարող փռշտալ բաց աչքերով:

Մեր աչքերն ունակ են տարբերելու մոխրագույնի շուրջ 500 երանգ:

Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 միլիոն բջիջ, եւ բոլոր նրանք զգայուն են լույսի նկատմամբ:

Արական սեռի ամեն 12-րդը դալտոնիկ է:

Մարդու աչքն ընդունակ է ընկալելու լուսապատկերի միայն երեք հատված՝ կարմիր, կապույտ եւ կանաչ: Մնացած գույները սրանց համադրումն են:

Մեր աչքերի դիամետրը 2.5 սմ է, եւ նրանք կշռում են մոտ 8 գրամ:

Աչքերը կարգավորող մկաններն ամենակտիվն են մեր մարմնի բոլոր մկաններից:

Ձեր աչքերը միշտ կման նույն չափի, որչափ եղել են ծնվելիս, իսկ ականջները եւ քիթը անդադար կաճեն:

Ակնախնձորի միայն 1/6 մասն է երեւում:

Միջին տեւողությամբ կյանքի ընթացքում մարդը տեսնում է մոտ 24 միլիոն զանազան պատկերներ:

Ձեր մատնահետքն ունի 40 ուրույն հատկանիշ, մինչդեռ աչքի ծիածանաթաղանթը՝ 256: Հենց այդ պատճառով էլ ցանցաթաղանթի սքանավորումն օգտագործվում է անվտանգության նկատառումներով:

Մարդիկ ասում են՝ «չես հասցնի աչքդ թարթել», քանի որ դա մարմնի ամենաարագ գործող մկանն է: Ակնթարթը տեւում է մոտավորապես 100-150 միլիվայրկյան, եւ մարդը կարող է վարկյանում 5 անգամ թարթել:

Աչքերն ամեն ժամ ուղեղին փոխանցում են հսկայական քանակությամբ տեղեկություն: Այդ խողովակի թողունակությունը համեմատելի է ինտերնետային խողովակի, որը սնուցում է խոշոր քաղաք:

Մեր աչքերը վայրկանում ֆոկուսավորում են մոտ 50 իր:

Ուղեղ փոխանցվող պատերներն իրականում շրջված են: Մարմնի մյուս անդամներից առավել՝ աչքերն են աշխատանքով բեռնում ուղեղը:

Ամեն մի թարթիչն ապրում է շուրջ 5 ամիս:

Մայաները գրավիչ էին համարում աչքերի շլությունը եւ փորձում էին անել այնպես, որ իրենց զավակները շիլաչք լինեն:

Մոտ 10.000 տարի առաջ բոլոր մարդիկ ունեին շագանակագույն աչքեր, մինչեւ նրանց մեջ, որոնք ապրում էին Սեւ ծովի շրջանում, տեղի ունեցավ գենետիկ մուտացիա, որի պատճառով ի հայտ եկան երկնագույն աչքերը:

Եթե փայլատակմամբ լուսանկարում ձեր միայն մեկ աչքն է կարմիր, հնարավոր է՝ ունենաք աչքի ուռուցք (եթե, իհարկե, զույգ աչքով նայել եք մեկ ուղղությամբ՝ ֆոտոխցիկի վրա): Բարեբախտաբար, այն 95% դեպքերում բուժելի է:

Աչքերի շարժումը ստուգող սովորական թեստի միջոցով 98,3% ճշգրտությամբ կարելի է ախտորոշել շիզոֆրենիան:

Միայն մարդիկ եւ շներն են, որ մյուսների աչքերի մեջ փնտրում են տեսողական հուշումներ, ընդ որում՝ շները դա անում են միայն մարդկանց հետ շփվելիս:

Կանանց մոտավորապես 2%-ն ունի հազվադեպ գենետիկ մուտացիա, որն օժտում է ցանցաթաղանթի լրացուցիչ ռեցեպտորներով: Դա նրանց թույլ է տալիս տեսնել 100 միլիոն գույն:

Ջոնի Դեպի ձախ աչքը կույր է, աջը՝ կարճատես:

Կանադայում գրանցվել է սիմիական զույգ, որոնք ունեցել են ընդհանուր տեսաթումբ (տալամուս): Դրա շնորհիվ նրանք կարողանում էին իմանալ միմյանց մտքերը եւ նայել մեկը մյուսի աչքերով:

Մարդու աչքը կարող է կատարել սահուն (չընդհատվող) շարժում, եթե հետեւում է ընթացող առարկայի:

Կիկլոպների պատմությունը պահպանվել է միջերկրյածովյան կղզիների ժողովուրդների շնորհիվ, որոնք հայտնաբերել էին գաճաճ փղերի մնացորդներ: Այդ փղերի գանգը երկու անգամ մեծ էր մարդու գանգից, իսկ կնճիթի կենտրոնական խոռոչը սխալմամբ համարվել է ակնախոռոչ:

Տիեզերագնացները չեն կարող արտասվել տիեզերքում գրավիտացիայի պատճառով. արցունքը հավաքում է մանր գնդիկների մեջ եւ կսկսծացնում աչքերը:

Ծովահեններն օգտագործում էին աչքի փաթաթան, որպեսզի տեսողությունն ադապտացնեին տարուբերվող առագաստին: Այդպես նրանց մի աչքը սովորում էր վառ լույսին, մյուսը՝ աղոտ:

Կան գույներ, որոնք շատ «բարդ» են մարդու աչքի համար. դրանք անվանում են «անհնարին գույներ»:

Մենք տեսնում ենք որոշակի գույներ, քանի որ դրանք լույսի միակ սպեկտրն են, որոնք թափանցում ջրի միջով՝ մակերես, որտեղ արտացոլվում են մեր աչքերը:

Երկրագնդի վրա գոյություն չունի ոչ մի էվոլուցիոն պատճառ, որպեսզի կարելի լինի տեսնել ավելի լայն սպեկտր:

Աչքերը սկսել են ձեւավորվել շուրջ 550 միլիոն տարի առաջ: Ամենապարզ աչքերը եղել են միաբջիջ կենդանիների ֆոտոընդունիչ սպիտակուցների մասնիկները:

Երբեմն մարդիկ, որոնք տառապում են աֆակիայով (աչքի ոսպնյակի բացակայություն), ասում են, որ տեսնում են լույսի ուլտրամանուշակագույն սպեկտր: 

Մեղուների աչքերի վրա կան մազիկներ: Դրանք օգնում են որոշելու քամու ուղղությունը եւ թռիչքի արագությունը:

«Ապոլլոնի» տիեզերագնացները պատմել են, որ երբ փակում էին աչքերը, տեսնում էին փայլատակումներ եւ լուսագծեր: Ավելի ուշ պարզվեց, որ տիեզերական ճառագայթումն էր լուսավորում նրանց ցանցաթաղանթը Երկրի մագնիտոսֆերայի սահմաններից դուրս:

Մենք «տեսնում» ենք ուղեղով, այլ ոչ թե աչքերով:

Խավար եւ անորակ լուսանկարն աչքերի հիվանդություն է, երբ լուսանկարն ընդունող ազդակը աղավաղվում է: Այնուհետեւ իր աղավաղված պատկերները եւ «մահացած գոտիները» տեղավորում է ուղեղում:

Կապույտ աչքերով սպիտակ կատուների շուրջ 65-80%-ը խուլ են:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE