Ինչպե՞ս ինքնուրույն կտրել մազափունջ (տեսանյութ)

21:31   16 նոյեմբերի, 2016

Ճակատի մազափունջն այն սանրվածքներից է, որոնք պարբերաբար հայտնվում են նորաձեւ թրենդների շարքերում եւ նույնքան արագ էլ  անհետանում են առաջատար հորիզոնականներից: Սակայն եթե ձեզ սազում է այդ սանրվածքը, ապա պետք չէ հետեւել նորաձեւությանը, քանի որ տվյալ դեպքում՝ մազափունջը միշտ էլ թրենդային կնայվի ձեր ճակատին:

Իսկ եթե ծուլանում եք գնալ վարսահարդարի մոտ՝ մազափունջ ստանալու համար, ապա հոգ չէ. պարզվում է՝ դա կարող եք անել նաեւ ինքնուրույն:

YouTube-ի օգտատերերից մեկն իր օրինակով ցույց է տալիս, թե ինրչպես կարող եք ինքնուրույն կտրել ձեր մազափունջը:

Եթե կարծում եք, որ այս դեպքում էլ փորձը փորձանք չի լինի, ապա խիզախորեն հետեւեք աշխույժ աղջկա ցուցումներին: Իսկ եթե այդ կարծիքին չեք, միգուցե, ամեն դեմքում, պե՞տք է այցելել գեղեցկության սրահWink

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE