Քիմ Քարդաշյանը՝ Forbes-ի վարկածով ռեալիթի շոուի ամենահարուստ աստղը

11:05   17 նոյեմբերի, 2016

Forbes-ը հրապարակել է ռեալիթի շոուի ամենահարուստ աստղերի ցանկը, որի առաջին հորիզոնականում, դժվար չէ գուշակել, Քարդաշյան-Ջեներ գերդաստանն է:

Միայն անցնող մեկ տարվա ընթացքում (2015 թվականի հունիսից 2016-ի հուլիս) ընտանիքը 122.5 մլն դոլար է վաստակել:

Քիմ Քարդաշյանն առաջին տեղում է՝ նշված ժամանակահատվածում վաստակած 51 մլն դոլարով: Մասնավորապես, սոցցանցերում 165 մլն բաժանորդների շնորհիվ: 

Ի դեպ, 36-ամյա հայուհու գովազդային ինքնագիրը շուրջ օրական 200 հազար դոլար արժե: Քիմի եկամուտի 40%-ը Kim Kardashian: Hollywood բջջային խաղից է, ինչպես նաեւ Kimoji իմոձիից: Նշենք, որ Քանյեն նշված ժամանակահատվածում 17 մլն դոլար է վաստակել:

Երկրորդ տեղում Քայլի Ջեներն է, որն այդ ընթացքում 18 մլն դոլար է վաստակել: Հիմնականում նա աշխատել է սեփական կոսմետիկ շարքի վաճառքի շնորհիվ:

Երրորդ տեղում Քենդալ Ջեներն է՝ 17 մլն դոլարով: Քենդալը վաստակում է մոդելային բիզնեսի շնորհիվ: 21-ամյա աղջիկը համագործակցում է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսին են Victoria's Secret-ը, La Perla-ն եւ Calvin Klein Underwear-ը:

Այնուհետեւ ցուցակում Քրիս Ջեներն է, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները՝ համապատասխանաբար 11, 15 եւ 10 մլն դոլարով:

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE