11:50 17 նոյեմբերի, 2016Ռուսաստանում ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու նրա նշանածը՝ Վահիկ Մարտիրոսյանը Երեւան են ժամանել։ Զույգին հայրենիք է բերել ամենաուրախ առիթներից մեկը՝ հարսանիքը։ Հենց այստեղ են որոշել նրանք անցկացնել իրենց կյանքի ամենաերջանիկ օրը՝ մտերիմների եւ հարազատների ջերմ մթնոլորտում։
Եվ մինչ Գոհարն ու Վահիկը պատրաստվում են հանդիսությանը, դիմահարդարը որոշել է պատմել հայաստանյան բարձր գների մասին.
«Մնացել է 3 օր։ Հարսանիք կազմակերպելը շատ դժվար է։ Ուզում ես նստես ու լաց լինես։ Ամեն ինչ ավելի բարդ է, երբ ճանաչված ես։ Գնացուցակը միանգամից տասն անգամ թանկանում է, իսկ եթե դու Ռուսաստանից ես, ուրեմն բռնվիր»,- Instagram-ում գրել է Գոհարը։