Քիմ Քարդաշյանն Instagram է վերադարձել. հայուհին անսպասելիորեն Փերիս Հիլթոնի էջի բաժանորդն է դարձել

15:15   17 նոյեմբերի, 2016

Քիմ եւ Փերիս: Ժամանակին նրանք մտերիմ ընկերուհին էին: 

Եվ ահա այսպես ժամանակ էին անցկացնում միասին:

Սա 2006 թվականի լուսանկար է:

Իհարկե՝ հետո կյանքը բաժանեց աղջիկներին, Քիմը դուրս եկավ Փերիս Հիլթոնի ստվերից եւ իր փառքով նույնիսկ մթագնեց նրան, ինչից հետո Հիլթոնն այլեւս չէր շփվում Քիմի հետ:
Զարմանալի է. Փարիզի կողոպուտից հետո Քիմը չէր երեւում սոցցանցերում, բայց երեկ հայուհուն «նկատել» են Instagram-ում, որտեղ, սակայն, Քիմը որեւէ գրառում չի արել, լուսանկար չի տեղադրել: Ռեալիթի շոուի աստղը պարզապես... Փերիս Հիլթոնի էջի բաժանորդն է դարձել:

Իսկ ավելի ուշ՝ նաեւ Արիանա Գրանդեի եւ Սոֆիա Ռիչիի:


Քիմն Instagram-ում 87 մլն բաժանորդ ունի, իսկ Forbes-ի վարկածով ռեալիթի շոուի ամենահարուստ աստղն ընդամենը 104 էջի է բաժանորդագրվել:

Հիշեցնենք, որ Քիմի բացակայության ընթացքում kimkardashianwest.com կայքը հսկում է նրա ընկերուհին՝ Ստեֆանի Շեփարդը, որը երեկ Թաիլանդում Քիմի արձակուրդից լուսանկար էր հրապարակել:



© NEWS.am STYLE