Ադելի հիստերիան բեմում. Մեքսիկայում համերգի ժամանակ չղջիկը հարձակվել է երկրպագուի վրա

13:03   17 նոյեմբերի, 2016

Ադելն անհարմար եւ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: Բրիտանացի 28-ամյա երգչուհին Մեխիկոյում համերգի ժամանակ անսպասելիորեն ընդհատել է ելույթն ու սկսել բղավել:

«Օյ, գրողը տանի, չղջիկը, այնտեղ անիծված չղջիկ կա: Քո գլխի կողքին է: Բարի գալուստ Մեխիկո, գրողը տանի, ինձ այստեղ դուր է գալիս, բայց անիծված չղջիկը, Աստված իմ»,- բղավել է Ադելը:

Ադելի հիստերիայի տեսանյութն արդեն համացանցում է եւ հազարավոր դիտումներ է գրանցել։



© NEWS.am STYLE