«Մանկական Եվրատեսիլ 2016». Մերիի եւ Անահիտի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում

14:01   17 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Ինչպես գիտեք այս տարի Հայաստանը հանդես է գալով դուետով։ 2016-ին մեր երկիրը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։

Արդեն հայտնի է, որ մեր պատվիրակները ելույթ կունենան առաջին կեսում, երկրորդ համարի ներքո։ Բայց մինչ այդ, փոքրիկ արտիստները եվրատեսիլյան բեմում կատարել են իրենց առաջին փորձը, որի հոլովակը հայտնվել է մրցույթի YouTube-յան ալիքում։ 



© NEWS.am STYLE