Metallica-ն եւ The Roots-ը մանկական գործիքներով «Enter Sandman» են նվագել

18:15   17 նոյեմբերի, 2016

Աաաաայ, այ՝ սա հաճույք է: Ջիմի Ֆելոնի The Tonight Show Starring Jimmy Fallon հանրահայտ շոուին հյուրընկալվել են Metallica-ն եւ The Roots հիփ-հոփ խումբը:

Ընդ որում, ռոք խմբի երաժիշտները The Roots-ի շապիկներով, իսկ վերջինի երաժիշտները՝ Metallica-ի լոգոյով շապիկներով:

Metallica-ն եւ The Roots-ը հաղորդման «Classroom Instruments» հատվածում կատարել են «Enter Sandman» երգը:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 18-ին, թողարկվելու է Metallica-ի տասներորդ լիարժեք ալբոմը՝ «Hardwired... To Self Destruct» անվանումով:



© NEWS.am STYLE