10:27 18 նոյեմբերի, 2016Օրերս Շակիրան երկրպագուներին տեղեկացրել է, որ անձնական պատճառներով չեղարկել է ԱՄՆ-ում ծրագրված համերգները: Պարզվել է, որ երգչուհու որդին՝ Սաշան, հիվանդ է: Բայց երեխան կազդուրվել է, եւ երգչուհին հրաշալի տրամադրությամբ Youtube-ի իր shakiraVEVO ալիքում ներկայացրել է «Chantaje» երգի տեսահոլովակը, որը ձայնագրել է Maluma-ի հետ եւ թողարկվել Շակիրայի առաջիկա՝ 11-րդ ալբոմի կապակցությամբ. այն վաճառքի կհանվի 2017 թվականին:
Հոլովակը մոտ երեք միլիոն օգտատեր է դիտել:
Շակիրան հոլովակում գայթակղիչ դիրքով ջրի շիթերի տակ պառկած է բազմոցին:
«Արդեն ուրբաթ է, առաջարկում եմ թուլանալ մեր երգի եւ տեսանյութի ներքո»,- Instagram-ում գրել է Շակիրան: