10:10 18 նոյեմբերի, 2016Ջեյմս Քորդենը The Late Late Show with James Corden շոուի ընթացքում իսկական կտտանքների է ենթարկել իր հյուրին՝ Քենդալ Ջեներին:
Ջեյմսն ու Քենդալը խաղ են խաղացել, որի կանոնների համաձայն՝ հաղորդավարը եւ մոդելը միմյանց տարբեր հարցեր են տվել: Պատասխանից հրաժարվելու դեպքում հարկավոր էր սարսափելի դելիկատեսներ կուլ տալ, ասենք՝ ձկան աչքեր, ցուլի առնանդամ, մորեխ, սարդիններից սմուզի եւ այլն:
Քենդալն անմիջապես հարվածի տակ է հայտնվել, քանի որ Քորդենն առաջարկել է նշել իր զարմիկների ու զարմուհիների անուններից լավագույնը եւ վատագույնը. Սեյնթ, Նորթ եւ Դրիմ Ռընե:
Հրաժարվելու դեպքում Քենդալը ստիպված էր սարդիններից սմուզի խմել:
Մոդելը նախընտրել է պատասխանել այս հարցին եւ նշել է լավագույն անունը՝ Նորթ:
Ինչ է եղել հետո՝ դիտեք ինքներդ:
Հաճելի դիտում: