12:05 18 նոյեմբերի, 2016Նայում ես նրան եւ, թեկուզ պատռվես մեջտեղից, չես ասի, որ 47 տարեկան է:
Ինչպես միշտ՝ շքեղ է եւ խարիզմայով: Երգչուհին հայտնվելու է Harper's Bazaar-ի դեկտեմբերյան թողարկման համար:

«Ինձ դուր են գալիս ջինս, ճտքակոշիկներ, հսկայական կլոր օղեր: Սկզբնական շրջանում կարմիր գորգին հայտնվում էի Versace-ից կարճ փայլփլուն զգեստներով»,- իր ոճի մասին պատմել է Ջեյ Լոն:
Ի դեպ՝ լուսանկարում կոշիկները Giuseppe Zanotti ապրանքանիշի հետ երգչուհու համագործակցության արդյունք են:

Երգչուհին խոստովանել է, որ շատ սենտիմենտալ է իրերի հանդեպ:
«Երբ զգեստապահարանում որեւէ լայնեզր գլխարկ, վերարկու կամ կոշիկ եմ տեսնում, անմիջապես մտածում եմ՝ «Հիշում եմ այս օրը: Ես ահա սա էի հագել, երբ սա տեղի ունեցավ, այդ ժամանակ նույնիսկ մայրիկն ասաց...»,- պատմել է Ջենիֆերը: