14:40 18 նոյեմբերի, 2016Այս գեղեցկուհուն կարելի է հավերժ նայել: Վայրկյաններ, րոպեներ, ժամեր, օրեր կանցնեն, իսկ մենք հիացած կնայենք Իրինա Շեյքին:
Ռուսաստանցի սուպերմոդելը Մադրիդ է ժամանել, որտեղ մասնակցել է Intimissimi ապրանքանիշի 20-ամյակին: Բրեդլի Կուպերի ընկերուհին երկար ժամանակ է համագործակցում է ապրանքանիշի հետ:


Իրինան տոնական միջոցառմանը ներկայացել է V-աձեւ սեւ զգեստով եւ Givenchy-ից Matilda բարձրակրունկ բոկոտիկներով:



Դրանք, ի դեպ, 1000 դոլար արժեն:


Մինչ դուք հիանում եք մոդելի լուսանկարներով (դրանք, հավանաբար, դիտում եւ արցունքներն է սրբում Կրիշտիանու Ռոնալդուն), նշենք, որ այս տարի Իրինան Intimissimi-ի գովազդային արշավի դեմքն է դարձել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Wenn-ի, Getty-ի