Մերկ Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը հայտնվել է Համացանցում

11:01   18 նոյեմբերի, 2016

Քիմը սոցցանցերից բացակայում է, բայց նա, ամեն դեպքում, ներկա է: Քիմ Քարդաշյանի kimkardashianwest.com կայքով զբաղվում է նրա ընկերուհի Ստեֆանի Շեփարդը, որն ընտանիքի անդամին հավասար է:

Այսպես, 36-ամյա հայուհու կայքում Թաիլանդում Քիմի հայտնի արձակուրդից լուսանկար է հրապարակվել, որը համացանցում առաջին անգամ է հայտնվել:

Քիմը տեսախցիկին մերկ մեջքով է կանգնած:

«Այս ֆոտոսեսիայի համար ես Քիմին անապատ տարա, որտեղ նրա հետ աշխատեց Քեսլեր Տրանը: Մենք անապատում ինչ-որ տեղ էինք: Մի ամբողջ օր այնտեղ էինք: Զարմանալի է, որ պապարացիները «չբռնացրին» մեզ: Քիմը պրոֆեսիոնալ է: Ես տեսա, որ նա ոչնչից չի վախենում: Նա պարզապես մի կողմ նետեց զգեստը եւ վերջ»,- նշել է Ստեֆանին:

Մեր կողմից հավելենք, որ լուսանկարը, իհարկե, լավն է, բայց ֆոտոշոփը պարզապես աչք է ծակում:



© NEWS.am STYLE