Ի՞նչ եք տեսնում նկարում. Համացանցի նոր քննարկման առարկան

11:50   18 նոյեմբերի, 2016

Լուսանկարչությունն արվեստ է, իսկ լուսանկարը ճիշտ ուղարկելը՝ կարեւոր հմտություն, քանզի մեկ սխալն անգամ կարող է ճակատագրական լինել։ Հենց այդ սխալն էլ թույլ է տվել Թայվանում կահույք եւ տնային այլ պարագաների վաճառքով զբաղվող ընկերության կին մենեջերը։

Նա հաճախորդներից մեկին փորձել է ցուցադրել ննջասենյակի համար անկողնու եւ վարագույրի ներդաշնակ տարբերակ, բայց քանի որ լուսանկարը շրջված է ուղարկվել, հաճախորդը հայտնվել է շփոթմունքի մեջ (բայց հաճելի SmileWink

«Նա անգամ հարցրեց ինձ՝ հավանում եմ գույնը, թե ոչ»,- պատմում է շփոթված հաճախորդը։

Բայց երբ տղամարդը նկատել է, որ լուսանկարը շրջված է հասել իրեն, հասկացել է ամեն ինչ եւ որոշել է այդ մասին պատմել Facebook-ում։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE