15:11 18 նոյեմբերի, 2016Նախօրեին Լաս Վեգասում անցկացվել է 17-րդ Latin Grammy Awards-ը: Միջոցառմանը ներկա են եղել Ջենիֆեր Լոպեսը, որը երկրպագուներին ուրախացրել է Harper's Bazaar-ի համար արված ֆոտոսեսիայով, Ռիկի Մարտինը, որը հայտարարել է նշանադրության մասին, Ֆարել Ուիլյամսը՝ կնոջ հետ, Մարկ Էնթոնին եւ այլ աստղեր:


Հայտնի է, որ միջոցառմանը պետք է մասնակցեր նաեւ Շակիրան, սակայն որդու՝ Սաշայի հիվանդության պատճառով երգչուհին չեղարկել է ուղեւորությունը:

Դե, իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում Ջեյ Լոն է եղել, որը մեկ օրվա ընթացքում երեք հագուստ է փոխել:



Լոպեսը բեմ է բարձրացել եւ «Տարվա մարդ» մրցանակը հանձնել նախկին ամուսնուն՝ Մարկ Էնթոնիին, որի հետ միասին նաեւ ելույթ է ունեցել եւ հենց բեմում համբուրվել:
Մարկն անմիջապես հայտարարե է, որ Լոպեսն իր համար քրոջ պես է, բայց համացանցում արդեն տարատեսակ լուրեր են տարածվում, այնպես որ՝ առաջիկա օրերին մեզ հերթական բամբասանքներն են սպասվում:

Արտիստները ներկայացրել են իրենց նոր սինգլը՝ Olvídame y Pega la Vuelta-ն:
Հետաքրքիր է, որ երգը արգենտինական հայտնի Pimpinela դուետի ռեմեյքն է եւ պատմում է նախկին սիրահարների մասին. նրանք ուզում են մոռանալ միմյանց, քանի որ փորձում են նոր կյանք սկսել:

Աղբյուրը՝ - Billboard