Վերջ թշնամությանը. Փերիս Հիլթոնը Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել

14:10   18 նոյեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանն անուղղակի, կարելի է ասել նույնիսկ ուղղակի, վերադարձել է սոցիալական ցանցեր: Տպավորություն է ստեղծվում, որ հայուհին աստիճանաբար իր երկրպագուներին նախապատրաստում է այն բանին, որ կրկին հայտնվելու է սոցցանցերում:

Իսկ մինչ այդ նրա կայքով զբաղվում է ընկերուհին՝ Ստեֆանի Շեփարդը, իսկ սոցցանցերի էջերով՝ քույրերը:

Բայց ամենատարօրինակը (իհարկե՝ ո՛չ թաիլանդական ֆոտոսեսիայից մերկ Քիմի լուսանկարը) այն է, որ Քիմն օրերս հայտնվել է Instagram-ում, բայց ոչ մի գրառում չի կատարել, այլ բաժանորդագրվել է նախկին լավագույն ընկերուհու, իսկ հիմա արդեն թշնամու՝ Փերիս Հիլթոնի էջին:

Տարօրինակ է, իհարկե:

Փերիսը, սակայն, պատասխանել է Քիմին՝ Instagram-ում այն «լավագույն ժամանակներից» համատեղ լուսանկար հրապարակելով:

Ամենայն հավանակությամբ՝ հաշտեցում է սպասվում: Սակայն ինտրիգը մնում է:



© NEWS.am STYLE