Ինչպիսի՞ վարք դրսեւորել սոցիալական ցանցերում

23:13   5 դեկտեմբերի, 2016

Մի խնդրեք հավանել / տարածել

Խմբի մեջ ավելանալու / հավանելու / կիսվելու  անիմաստ եւ հաճախակի կրկնվող խնդրանքները միշտ այնքան տհաճ են, որ ցանկություն է առաջանում մեկընդմիշտ ջնջել այդ խմբի եւ նույնիսկ խնդրողի կիսած անպետք լուրերը:

Հարգելի ընթերցող, երբեք մի խնդրեք, որ հավանեն ձեր հրապարակումները, նկարները կամ այն, ինչ տեղի է ունենում ձեր անձնական սոցիալական կյանքում: Դա ոչ մեկին չի հուզում: Իսկ նրան, ում հուզում է, կհավանի առանց ձեր խնդրանքների:

Մի պահանջեք շուտափույթ պատասխան

Մարդը հեռացել է համակարգչից, իսկ դու արդեն խուճապի մեջ ես; Կամ հակառակը՝ հատուկ սպասում է, թե դու երբ կսկսես անհանգստանալ եւ զայրացած գրել անհեթեթ մտքեր,  որպեսզի հետագայում կարողանա օգտագործել քո դեմ: Համբերատար եղիր:

Որքան հնարավոր է՝ արագ պատասխանիր

Սա սոցիալական ցանցի էթիկետի կարեւորագույն կանոներից է: Լավ վերաբերմունքի նշան է + հենց այդպես չի կորչի զրույցի թելը, այդպես է առաջանում իրական զրույցի զգացողություն: Եւ դու հենց դրանով ես տարբերվում մյուսներից, որոնք նկարագրված են նախորդ կետում:

Առանց մարդկանց համաձայնության՝ մի նշիր նրանց լուսանկարի վրա

Գուցե ընկերդ չի ցանկանում, որ սիրելի աղջիկն իմանա, թե ինչպես եք այդ օրն անցկացրել բաղնիքում՝ օղի խմելով: Իսկ դու նրան հարբած վիճակում, սրբիչով փաթաթված, մի կնոջ կողքին կանգնած նշում ես լուսանկարի վրա:

Կորչեն «check in»-ները

Դա նորաձեւ էր միայն այն ժամանակ, երբ նոր էր մտել շրջանառության մեջ: Դա նորաձեւ է, եթե դու գտնվում եք աշխարհի ինչ-որ էկզոտիկ անկյունում: Եթե դու «check in» ես անում խանութում, հետո մարզասրահում, հետո՝ բարում… Դա չափից մեծ դոզա է:

Մի լուսանկարեք սնունդը

Դարձյալ իրեն սպառած եւ արդեն ոչ ակտուալ պատմություն: Ակտուալ է միայն այն դեպքում, եթե դուք իսկապես պատրաստում եք խոհարարական արվեստի նմուշներ, այլ  ոչ թե հերթական պելմենիներ:

Գրիր ստատուսներ չափի մեջ

Սովորաբար տղամարդիկ գործում են, եւ ոչ թե շատախոսում: Պարզ է, մենք ապրում ենք համացանցի դարում, տղամարդիկ սկզբից կարդում են խելացի արտահայտություններ / խորհուրդներ, իսկ հետո գործում են: Սակայն նրանք ամեն երկու ժամը մեկ չեն հրապարակում նոր  «սրտաճմլիկ», ինչ-որ տեղ թխած ստատուսներ:

Սելֆին՝ նույնպես չափի մեջ

Ինչ-որ մեկն ասել է, որ օրվա մեջ թույլատրելի նորման 3-ն է: Մեր խմբագրության կարծիքով օրվա մեջ երեք սելֆին եւս չափազանց է: Մի անգամ լուսանկարվերցիր, ցույց տվեցիր բոլորին, բավական է: Թող նայեն, սովորեն, նախանձեն: Եւ ընդհանրապես, սելֆի անելու փոխարեն, ավելի լավ է մի անգամ էլ մարզասրահ գնաս:

Սոցիալական ցանցում մի ընդհատիր հարաբերությունները

Դա ցածր է, տհաճ, կոպիտ եւ անմարդկային: Նման բաները պետք է ասել ուղիղ աչքերի մեջ նայելով: Խզելով հարաբերությունները սոցիալական ցանցի միջոցով՝ ապացուցում ես, որ դու վախկոտ ես եւ թուլամորթ:

Աղբյուրը՝ Otvetinavse.com



© NEWS.am STYLE