Երկարակեցություն եւ առողջություն շնորհող թալիսմաններ

21:11   5 դեկտեմբերի, 2016

Այսօր երկարակեցության եւ առողջության ամենատարածված թալիսմանները փոխառվել են ֆեն-շուի փորձից: Նրանք շատ պահանջված են: Երկարակեցության ամենահզոր սիմվոլներից մեկը համարվում է կրիան: Նրա կյանքի տեւողությունը գրեթե 150 տարի է, եւ այդ փաստը հաստատում են բազմաթիվ լեգենդներ եւ ավանդություններ: Ոչ միայն պատյանը, այլեւ կենդանի կրիան կարող է դառնալ տնային թալիսման: Նա, ըստ հնարավորին, պետք է ներկա լինի յուրաքանչյուրի տանը. այդպես են կարծում ֆեն-շույի բնագավառի մասնագետները: Երկարակեցությունից բացի՝ կրիան նպաստում է առողջության ամրացմանը եւ բարգավաճմանը:

Կռունկը համարվում է անմահության, երջանկության եւ երկար կյանքի խորհրդանիշ: Այն ունիվերսալ թալիսման է, բայց ավելի լավ է դնեք հյուրասենյակում կամ ննջասենյակում: Եթե նկարին պատկերված է երկու կռունկ, ուրեմն ամուսնության ամրությունը եւս գտնվում է պաշտպանության ներքո: Հաջող կարիերա երազողները ցանկալի է, որ ձեռք բերեն երկնքում սավառնող կռունկի պատկեր: Կարեւոր չէ, թե սենյակի որ մասում է տեղադրված թալիսմանը. այն ամեն դեպքում կպաշտպանի ներդաշնակությունը եւ կհրապուրի հաջողությունը:

Աշխատասենյակում դրված եղնիկի արձանիկը շնորհում է բարգավաճում եւ ֆինանսական հաջողություն: Եթե եղնիկը գտնվում է տանը, ապա տան անդամները լրջորեն չեն հիվանդանա եւ չեն բախվի անհաջողության:

Շատ չինացիների տներում  կան նեֆրիտե ցիկադներ: Այս միջատը տան բոլոր անդամներին շնորհում է երիտասարդություն եւ կենսախնդություն: Բույսերի մեջ երկարակեցությամբ առաջինը բամբուկն է: Համարվում է, որ այն անհավատալի ուժով ազդում է տան մթնոլորտի եւ նրա բնաիչների վրա: Քանի որ այս բույսը ունակ է ծանր պայմաններում գոյատեւելու եւ կոտրվում նույնիսկ ուժեղ քամուց: Կարելի է ձեռք բերել բամբուկից պատրաստված իրեր:  Բամբուկի փնջերը, որոնք առաջարկում են ծաղկի սրահները, նույնպես օգտակար եւ գեղեցիկ զարդարանք են հիմարկի եւ բնակարանի համար:

Հնուց ի վեր ոգու ամրության խորհրդանիշը համարվում է սոճին: Ցաանկալի է, որ սեփական տների տերերը իրենց հողամասում սոճի տնկեն: Խնամելով սոճի՝ մարդն ստանում է կենսական անգին ուժ: Բոնսայ կոչվող փշատերեւ ծառերը նույնպես երկարակեցության թալիսմաններ են: Դրանք կարելի է պահել նույնիսկ բնակարանում:

Հին չինական ասացվածքի համաձայն՝ Երկնային Թագուհու պարտեզում հազար տարին մեկ հասունանում են դեղձի պտուղները: Այս պտուղը ոչ միայն Չինաստանում, այլեւ տարբեր երկրներում համարվում է ոգու բարձրագույն ուժի, երկարակեցության եւ առողջության խորհրդանիշ:  Դեղձի պատկերով նկարները, ինչպես նաեւ դեղձենու փայտից պատրաստված տարբեր քանդակները եւ առարկաները հրաշալի թալիսման են: Օգտակար եւ համեղ պտուղներ թող հաճախ լինեն սեղանի վրա, իսկ կենդանիների թալիսմանները եւ թռչունների ֆենշույը ինտերիերում զբաղեցնեն արժանի տեղ:

Պետք է հավատալ յուրաքանչյուր թալիսմանին. միայն այդ ժամանակ նա իր կախարդական հատկություններով կպաշտպանի ձեզ:

 

Աղբյուրը՝ Soulpost.ru



© NEWS.am STYLE