Հետաքրքիր փաստեր մարդու աշխատունակության մասին

19:08   6 դեկտեմբերի, 2016

- Առավոտյան ժամը 6:00-7:00-ն ընկած հատված - «պատուհան», երբ ավելի լավ է գործում երկարաժամկետ հիշողությունը, այս ընթացքում ստացված տեղեկատվությունը հեշտությամբ է յուրացվում;

- 8:00-9:00-ն ընկած ժամանակահատվածում միանում է տրամաբանական մտածողությունը, սա շատ հարմար ժամանակ է ցանկացած տեսակի գործունեության համար՝ կապված ե՛ւ հիշելու, ե՛ւ վերլուծելու հետ;

- 9:00-10:00 - օպտիմալ ժամեր տեղեկատվության եւ վիճակագրության հետ աշխատանքի համար:

- 11:00-12:00 - մտավոր գործառույթների արդյունավետությունը նվազում է, ուրեմն կարելի է շեղող որեւէ բանով զբաղվել, ասենք՝ երաժշտություն լսել;

- 11:00-14:00-ը լավագույն ժամանակն է ճաշելու համար: Ինչպես Արեւելքում են ասում՝ այս ժամերին է գրանցվում «մարսողության կրակի» գագաթնակետը, երբ սնունդը լավագույնս է մարսվում եւ յուրացվում;

- 12:00-18:00-ն ընկած հատվածը կատարյալ ժամանակ է ակտիվ աշխատանքի համար: Ավելի ուշ ժամերի աշխատանքն ուղեղին ստիպում է գերբեռնված աշխատել: Նման խնդրի առաջին նշանը քնելու դժվարությունն է;

- 21:00-23:00-ն ընկած հատվածը ուղեղի ու նյարդային համակարգի առավելագույն հանգստի ժամանակն է;

- 23:00-ից մինչեւ գիշերվա 1:00-ն ակտիվորեն վերականգնվում է բարակ էներգիան: Չինական բժշկության մեջ այն կոչում են «ցի», ժամանակակից գիտությունը՝ նյարդային եւ մկանային ուժ;

- Ժամը 1:00-3:00-ն ընկած ժամանակահատվածում մարդը վերականգնում է էմոցիոնալ էներգիան:

Իհարկե, հարկավոր է հաշվի առնել յուրաքանչյուր մարդու անհատական հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Պայմանականորեն ժողովուրդը մարդկանց բաժանում է «արտույտ»-ների եւ «բու»-երի, բայց նույնիսկ այս բաժանման պարագայում կարելի է գործունեության արդյունավետությամբ տարբեր «արտույտ»-ների եւ «բու»-երի առանձնացնել, եւ նրանց ակտիվությունը կախված է որ միայն օրվա ժամանակից, այլեւ անձնական կենսաբանական փուլերից:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE