Վերա Բրեժնեւան՝ Maxim ամսագրի վարկածով «Ռուսաստանի ամենասեքսուալ կին»

13:11   19 նոյեմբերի, 2016

Վերա Բրեժնեւային ժամանակն է ցմահ Ռուսաստանի սեքս–խորհրդանիշի կարգավիճակ տալ։ 34-ամյա երգչուհի նորից գլխավորել է Maxim ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակը, եւ սա արդեն չորրորդ անգամ։

«Հերթական անգամ Վերա Բրեժնեւան գլխավորել է  «Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց» ցուցակը՝ ըստ MAXIM! ամսագրի։ Շնորհավորում ենք»,– ասված է ամսագրի միկրոբլոգում։

Նշենք, որ ընթերցողների քվեարկության արդյունքում Բրեժնեւան միայն 7-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, սակայն ցուցակի վերջնական տարբերակում, որը կազմվել էր փորձագետների կարծիքի հիման վրա, նա առաջին տեղում էր հայտնվել։

Ամսագրի ընթերցողների կարծիքով երկրի ամենասեքսուալ կինը երգչուհի МакSим–ն է։

Աղբյուրը՝  «Сплетник»



© NEWS.am STYLE