Միայն աղջիկներ. Գոհար Ավետիսյանի երեկույթն ու «Mannequin Challenge»-ը Երեւանում

10:40   19 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 19-ը շատերի համար սովորական եւ ոչ արտասովոր օր է, բայց Ռուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի համար այն նշանակալից է, քանզի հենց այսօր են ինքն ու իր ընտրյալ Վահիկ Մարտիրոսյանը որոշել ամուսնանալ։ Զույգն իրենց կյանքի գլխավոր իրադարձությունն անցկացնելու է Հայաստանում, եւ հատուկ այս առիթի համար օրեր առաջ նրանք Երեւան էին ժամանել։

Фото опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Բայց հարսանեկան արարողության նախօրեին Գոհարն ընկերուհիների հետ երեւանյան ակումբներից մեկում կազմակերպել է երեկույթ միայն աղջիկների համար։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Երեկույթի ընթացքում Գոհարն ու հյուրերը չեն մոռացել «Mannequin Challenge»-ի մասին եւ մի պահ քարացել են։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Ի դեպ, Վահիկը նույնպես վայելել է իր վերջին ժամերը որպես ազատ եւ չամուսնացած տղամարդ։

Видео опубликовано Vaik Martirosyan (@vagik1)



© NEWS.am STYLE