Մարկ Էնտոնին բաժանվում է կնոջից Latin Grammy Awards–ում Ջենիֆեր Լոպեսին համբուրելուց հետո

14:15   19 նոյեմբերի, 2016

Երկու տարի տեւած ամուսնությունից հետո Մարկ Էնտոնին բաժանվում է 28-ամյա մոդել Շեննոն դե Լիմայից։

48-ամյա երաժիշտը երեկ Latin Grammy Awards–ում բեմում ելույթ էր ունեցել նախկին կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի (Լոպես՝ ամուսնություններ քանդող եւ սրտեր կոտրող) հետ։

«Olvídame y Pega la Vuelta» երգի համատեղ կատարումից հետո զույգը բեմի վրա համբուրվել էր, իսկ Մարկը նույն վայրկյանին հայտարարեց, թե Ջեյ Լոն իր համար քրոջ պես է, եւ ինքը շատ է հարգում նրան։ Բայց, ինչպես երեւում է, արդեն ուշ էր։ Տանը նրան ոչ թե տոնական ընթրիք էր սպասում «Տարվա մարդ» մրցանակին արժանանալու կապակցությամբ, որը նրան հանձնեց հենց Լոպեսը, այլ գլխին թավայի հարված եւ կրքոտ վենեսուելացի գեղեցկուհի կնոջ կողմից ապահարզանի դիմում։

Հիշեցնենք, որ էնտոնին եւ Լոպեսն ամուսնացած էին 2004-2014 թվականներին, նրանք 2 երեխա ունեն։

Իսկ այս տարվա ամռանը Լաս Վեգասում Մարկն եւ Շեննոնը ներկա էին Լոպեսի համերգին։

Ահա Մարկի, Շեննոնի, Ջեյ Լոյի բոյֆրենդ Կասպեր Սմարթի եւ երգչուհու հայտնի նկարը։

Դրանից հետո Ջեյ Լոն բաժանվել էր Կասպերից եւ, ի դեպ, սկսել էր նախկին ամուսնու հետ իսպանալաեզու նոր ալբոմ ձայնագրել։ Պատահականությու՞ն… չենք կարծում։

Թեպետ Լոպեսի ներկայացուցիչներն արդեն արագ հայտնել են, որ նախկին ամուսինների միջեւ ոչինչ չկա, բայց ով գիտի, ով գիտի…

Աղբյուրը՝ TMZ 

 



© NEWS.am STYLE