15:15 19 նոյեմբերի, 2016Քանյե Ուեսթը նորից պատմության մեջ է ընկել։ Քանյեն մեկ շաբաթում հսկայական գործ է արել՝ եղել է Մոսկվայում, հանդիպել է դիզայների հետ, հետ է եկել ԱՄՆ, որտեղ երեքշաբթի՝ համերգի ժամանակ, հայտարարել էր, թե նախագահական ընտրություններում չէր քվեարկել, բայց եթե քվեարկեր, ապա կքվեարկեր Թրամփի օգտին։

Քանյեի հայտարարությունը մեծ աժիոտաժ էր առաջ բերել, 39–ամյա ռեփերի վրա հարձակվել էին բոլոր կողմերից (անկեղծ ասած՝ չենք հասկանում, թե ինչու, չէ՞ որ նա գոնե անկեղծ է եղել)։

Սակայն երեկ՝ հերթական համերգի ժամանակ, այս անգամ Սան Խոսեում Քանյեն հաստատել է իր դիրքորոշումը։

Թեպետ հանդիսատեսը աղմկում էր, Քանյեն ամեն դեպքում հայտնել է իր կարծիքը։
«Ես կուզեի այդ մասին ասել նաեւ նախքան ընտրությունները, բայց շատ մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս չխոսել այդ մասին։ Թրամփի ընտրարշավում շատ բան ինձ դուր էր գալիս։ Նրա մոտեցումը հանճարեղ էր, քանի որ այն աշխատեց։ Բայց դա չի նշանակում, որ ես թքած ունեմ սեւամորթների խնդիրների վրա, դա չի նշանակում, որ ես թքած ունեմ կանանց խնդիրների վրա, եւ դա չի նշանակում, որ ես չեմ հավատում նույնասեռ ամուսնություններին»,– ասել է Քանյեն։

Տարօրինակն այն է, որ նախքան նախագահական ընտրությունները Քիմն ու Քանյւեն լուսանկարվել էին Հիլարի Քլինթոնի հետ։
Քանյեն անգամ Հիլարիի ֆոնդին գումար էր նվիրաբերել ընտրարշավի համար։ Այդպիսի բաներ։

Ի դեպ, հիշում եք Քանյեի Famous երգի հոլովակը, այնտեղ կար մերկ Թրամփի տիկնիկը…

Աղբյուրը՝ Daily Mail