Հանրահայտ հիփ–հոփ դուետ Rae Sremmurd–ը Լոս Անջելեսի օդանավակայանում Mannequin Challenge է կազմակերպել

16:15   19 նոյեմբերի, 2016

Քալիֆա Բրաուն (Swae Lee) եւ Աաքվիլ Բրաուն (Slim Jxmmi) եղբայրների ամերիկյան հիփ–հոփ Rae Sremmurd դուետը կտոր–կտոր է անում երաժշտական աշխարհը։ Իսկ ինչու՞։ Որովհետեւ խմբի Black Beatles կատարումը դարձել է աշխարհում տարածվող Mannequin Challenge ֆլոշմոբի հետնանկարը։

Ի դեպ, երգը գլխավորել է Billboard–ի հիթ շքերթը, ինչը խմբի առաջին նման հաջողությունն է։

TMZ–ի լրագրողները (որը մինչեւ հիմա չէր միացել ֆլեշմոբին) խմբին «բռնացրել» են Լոս Անջելեսի օդանավակայանում եւ տեղում Mannequin Challenge են կազմակերպել։



© NEWS.am STYLE