17:20 20 նոյեմբերի, 2016Մսով այս ուտեստը պատրաստեցի հյուրերիս համար, որոնք էլ հենց առաջին համտեսողները եղան: Մսային բոքոնը բոլորի միաձայն հավանությանն արժանացավ, հատկապես՝ արական սեռի ներկայացուցիչների: Ի դեպ, այն կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը: Մասնավորապես, բոքոնը կարող է նաեւ ներառվել տոնական ճաշացանկում:

Մսային բոքոն պատրաստելու համար անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները.
Տավարի աղացած միս - 250 գրամ
հավի աղացած միս - 250 գրամ
ստեպտին - 1 հատ
սոխ - 1 հատ
ձու - 2 հատ
մայոնեզ - 30 գրամ (ես թթվասերով փոխարինեցի)
արեւածաղկի ձեթ - 30 մլ
պաքսիմատ - 30 գրամ
ռեհան
համեմ
Եվ այսպես՝ նախ ստեպղինը եւ սոխը մանր խորանարդներով կտրատեք:


Տապակեք՝ մինչեւ վարդագույն դառնան:

Տավարի եւ հավի աղացած միսը խառնեք, ավելացրեք համեմունքները, կարելի է նաեւ աղացած պղպեղղ ավելացնել:
Ձուն խառնեք պաքսիմատի եւ մայոնեզի (թթվասերի) հետ ու ավելացրեք աղացած մսին:

Այս ամբողջ զանգվածը խառնեք սոխին եւ ստեպղինին:

Խառնեք:

Զանգվածը փաթաթեք փայլաթիթեղով եւ բողոքի տեսք տվեք: 50 րոպե եփեք 180 աստիճան տաքացված ջեռոցում:

Բարի ախորժակ...
Ձեր՝ Մաշա