«Մանկական Եվրատեսիլ 2016». Անահիտի եւ Մերիի վերջին փորձն ու մամուլի ասուլիսը

12:50   19 նոյեմբերի, 2016

Վաղը՝ նոյեմբերի 20-ին, կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն այս տարի անմոռանալի կլինի 17 երկրներից Մալթա ժամանած փոքրիկ արտիստների համար։ Նրանց թվում են նաեւ Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը։

Фото опубликовано wiwibloggs (@wiwibloggs)

Երեկ կայացել է տաղանդավոր դուետի մամուլի ասուլիսը, որի ընթացքում երեխաները ներկայացրել են իրենց երգը, թե ինչով են իրենք տարբեր։ Երգի հեղինակներից Նիք Էգիբյանը պատմել է Ավետ Բարսեղյանի հետ համատեղ երգի ստեղծման մասին, իսկ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ սպասվում է կախարդական շոուի եւ կարեւորը գեղեցիկ ելույթն է։

Երեխաները նաեւ կատարել են հայտնի արտսիտների հիթերից։  

Մերին ներկայացրել է Դավիդ Բիսբալի ստեղծագործություններից, իսկ Անահիտը՝ «Եվրատեսիլ 2014»-ին Շվեդիան ներկայացրած Սաննա Նիլսենի երգացանկից «Undo»-ն։

Իսկ ասուլիսից առաջ երեխաները կրկին բարձրացրել են եվրատեսիլյան բեմ՝ իրենց երկրորդ եւ վերջին փորձին։

Լուսանկարներն՝ Instagram



© NEWS.am STYLE