«Մանկական Եվրատեսիլ-2016». Անահիտի եւ Մերիի գեղեցիկ ելույթը

19:39   20 նոյեմբերի, 2016

Մալթայում արդեն  մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ վայրկյաններ առաջ ելույթ ունեցան նաեւ մրցույթի հայ պատվիրակները՝ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով  Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Մեր գեղեցկուհիներին բեմում միացել էին նաեւ 4 պարուհիները, որոնք եւս Մալթա են ժամանել Հայաստանից:

Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողը չի կարող մասնակցել SMS քվեարյկությանը: Մրցույթի հաղթողը որոշվելու է բացառապես ժյուրիի ընտրությամբ:

Դե ինչ, NEWS.am STYLE-ը հաջողություն է մաղթում մեր փոքրիկ պատվիրակներին՝ ժյուրիի անդամներից ակնկալելով մեզ համար բարենպաստ քվեարկություն:

Մինչ մյուս մասնակիցները պատրաստվում են իրենց ելույթներին, առաջարկում ենք եւս մեկ անգամ վայելելել Անահիտի եւ Մերիի կատարումը՝ այս հեղինակավոր մրցույթի ընթացքում:



© NEWS.am STYLE