«Մանկական Եվրատեսիլ-2016». Հայաստանը 2-րդ տեղում է (տեսանյութ)

21:27   20 նոյեմբերի, 2016

Րոպեներ առաջ Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ հայ պատվիրակները զբաղեցրեցին մրցույթի 2-րդ հորիզոնականը`հավաքելով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին 17 երկրներից ժամանած երգիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողն այս անգամ չմասնակցեց SMS քվեարկությանը:

Դե ինչ, շնորհավորում ենք մրցույթի հաղթողին, մեր պատվիրակներին եւ, առհասարակ, բոլոր մասնակիցներին՝ նման հեղինակավոր իրադարձությանը ներկայանալու համար, իսկ ձեզ առաջարկում ենք եւս մեկ անգամ վայելել մեր փոքրիկ գեղեկուհիների հրաշալի կատարումը:



© NEWS.am STYLE