Ինչի մասին է խոսում համբույրը

19:20   10 դեկտեմբերի, 2016

1. Շուրթերը համբուրելը նշանակում է, որ նա իսկապես գնահատում է քո սերը

Փակ շուրթերով արագ, չոր համբույրը հարաբերություններում սովորաբար նշանակում է «ողջույն» եւ «առայժմ»: Եթե նա տանն է դա անում, որտեղ ձեզ ոչ ոք չի տեսնում, նշանակում է՝ դու իսկապես նրա կյանքի կարեւոր մասն ես դարձել: Եթե դա անում է հրապարակային, դա ապացույց է քեզ եւ ամբողջ աշխարհի համար, որ նա լուրջ է վերաբերվում ձեր հարաբերություններին:

2. Ճակատը համբուրելը նշանակում է, որ նա հոգ է տանում քո մասին

Նա իրեն պաշտպան է զգում, եւ ուզում է, որպեսզի իմանաս այդ մասին, այդ պատճառով էլ համբուրում է ճակատդ: Դա փոքր-ինչ ծնողական համբույր է:

3. Ձեռքը համբուրելը սեթեւեթանք է նշանակում

Երբ խոսքը տղամարդկանց մասին է, ապա նրանց արարքները խոսքերից ուժեղ են: Եթե տղամարդը ձեռքդ է համբուրում, կարող ես համոզված լինել մի քանի բանում. նախ՝ նա շատ ինքնավստահ է, երկրորդ՝ ամենայն հավանականությամբ, նա դա ցուցադրաբար է անում, այնպես որ կարելի է կասկածել նրա զգացմունքների անկեղծությանը: Փոխարենը կարող ես վստահ լինել, որ նա լավ երկրպագու կլինի:

4. Դաստակի հակառակ կողմից համբույրը սեքսուալ ենթատեքստ ունի

Դա շատ ռոմանտիկ եւ էրոտիկ համբույր է: Տղամարդն այդ կերպ ասում է, որ հենց այդ պահին ուզում է քեզ:

6. Ֆրանսիական ձեւով համբույրը նշանակում է, որ նա սիրահարված է

Հատկապես, երբ այդ ժամանակ տղամարդը ձեռքերով բռնում է ձեր դեմքը:

7. Այտը համբուրելը պարզապես ընկերություն է նշանակում

Սա ավելի վատ է, քան ձեռքսեղմումը: Այտդ համբուրող տղամարդն ասում է, որ մտահոգվում է քեզ համար, բայց միայն որպես ընկերոջ:

8. Աչքերը համբուրելը նշանակում է, որ նա գնահատում է քեզ

Սա փոքր-ինչ տարօրինակ համբույր է: Եվ հենց այդ պատճառով, որ այն տարօրինակ եւ ինտիմ է, չնայած՝ ոչ էրոգեն, ցույց է տալիս, որ տղամարդը քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին կաս:

9. Փորը համբուրելը նշանակում է, որ քեզ հետ նա հարմարավետ է զգում

Եվ նա հավատում է, որ քեզ նույնպես իր հետ հարմարավետ է: Ոչ բոլոր աղջիկներն են գոհ իրենց փորից, եւ եթե տղամարդն այն համբուրում է, նշանակում է՝ երախտապարտ է, որ վստահում ես իրեն:

 

Աղբյուրը՝ Soulpost



© NEWS.am STYLE