Քայլի Ջեների գեղեցկության գաղտնիքը

16:11   21 նոյեմբերի, 2016

Քայլի Ջեները դանդաղ, բայց հաստատ քայլերով շարժվում է ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետքերով:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը սեփական կոսմետիկ շարքն է թողարկել, ինչը Քայլիի հաշվին միլիոնավոր դոլարներ է ավելացրել, քանի որ արտադրանքը նույնիսկ խանութ չի հասնում, այլ անմիջապես սպառվում է առցանց:

Հիմա Քայլին մտադիր է ներքնազգեստի սեփական շարքը թողարկել:

Իսկ մենք փորփրեցինք համացանցում՝ փորձելով հասկանալ Քայլիի գեղեցկության գաղտնիքները, եւ ահա ինչ ստացվեց:

Մոդելի մասին գտանք հետեւյալը. հասակը՝ 168 սմ, քաշը՝ շուրջ 53 կգ, կազմվածքը՝ 89-64-91, կրծքի չափը՝ 3-րդ, կոշիկի չափսը՝ 39:

Ինչպե՞ս է գեղեցկուհի Քայլի Ջեներին հաջողվել 7 կգ նիհարել:

Այստեղ մի քանի գաղտնիք կա:

Նրա դիետայի առանցքում կաթնամթերքից հրաժարումն է. ահա եւ դիետայի ամբողջ գաղտնիքը:

Մոդելը քաշ էր հավաքում լակտոզա չհանդուրժելու պատճառով, եւ նվազեցնելով պանրի եւ կաթի օգտագործումը՝ Ջեներն ազատվել է ավելորդ քաշից:

Բացի այդ՝ նա օրական շատ ժամանակ է տրամադրում մարզանքներին:

Նրա կարգախոսն է՝ սիրի՛ր ինքդ քեզ եւ բնական եղիր:



© NEWS.am STYLE