09:29 21 նոյեմբերի, 2016Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, ինչպես պնդում է այն հրապարակած օգտատերը, հարբած Գրիգորի Լեփսն է՝ Ռոստովում համերգի ժամանակ:
Կադրերում աստղը կատարում է «Я счастливый» երգը եւ ինչ-որ պահի կորցնելով հավասարակշռությունը՝ հենց բեմի վրա ընկնում:
Երեւում է, թե ինչպես է թիկնապահներից մեկը բռնում Լեփսին, ինչից հետո երաժիշտը շարունակում է երգել:
Մեկնաբանություններում օգտատերերը պնդում են, որ «Ձայն» նախագծի ժյուրիի անդամը համերգին երգում է հարբած վիճակում: