Մանկական Եվրատեսիլ 2016. Մերին եւ Անահիտը արժանացել են գավաթի

10:35   21 նոյեմբերի, 2016

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Մալթայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի մրցույթը, որին այս տարի մասնակցում էին 17 երկրից ժամանած փոքրիկ արտիստներ։ Հայաստանի պատվիրակներն էին տաղանդավոր Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը, որոնք ներկայացրին Ավետ Բարսեղյանի եւ Նիք Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։

Մեր պատվիրկաներն իրենց գեղեցիկ ելույթի շնորհիվ ընդհանուր միավորների թվով զբաղեցրին երկրորդ տեղը (չնայած մանկական ժյուրիի քվեարկության արդյունքում Մերին եւ Անահիտը առաջինն էին)՝ զիջելով միայն Վրաստանի մասնակից Մարիամ Մամադաշվիլիին։

Մրցույթից հետո կայացել է պարգեւատրման արարողությունը եւ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած փոքրիկները ստացել են իրենց գավաթները։

Фото опубликовано wiwibloggs (@wiwibloggs)

Երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչ  Ֆիամմա Բոչչան

Фото опубликовано wiwibloggs (@wiwibloggs)

Фото опубликовано wiwibloggs (@wiwibloggs)

Фото опубликовано wiwibloggs (@wiwibloggs)



© NEWS.am STYLE