Ճապոնացի հրուշակագործներն ուտելի զգեստ են պատրաստել

16:33   15 մարտի, 2013

Ճապոնացի հրուշակագործները Տոկիոյում անցկացված Tokyo Sweets Collection նորաձեւության ցուցադրության համար ուտելի հագուստ են պատրաստել:

The Daily Mail-ի փոխանցմամբ, ցուցադրությունը կայացել է մայրաքաղաքի ամենից մոդայիկ հյուրանոցներից մեկում: Քաղցրավենիքից պատրաստվել են մոդելների հագուստի, կոշիկների, գլխարկների եւ աքսեսուարների դետալներ: Ամենից շատ ուտելիք է եղել գլխարկներին: Այս հավաքածուի ուղղությամբ աշխատել է ճապոնական հայտնի 9 հրուշակագործ, ովքեր ցուցադրության վերջում մոդելների հետ բեմ են դուրս եկել: Նրանք խոստովանել են, որ քիչ են հոգացել համի մասին: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է արտաքին տեսքի վրա:

Ավելացնենք, որ Tokyo Sweets Collection շոուն անցկացվում է 2008 թվականից:



© NEWS.am STYLE