Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու հարսանեկան անակնկալը մայրիկին

11:20   21 նոյեմբերի, 2016

Վերջին երկու օրերի ամենաքննարկված թեմաներից են «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը, (Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը) եւ Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ու նրա ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանեկան արարողությունը։ Իհարկե, արդեն խոսել ենք զույգի հարսանեկան տորթի, Սիլվա Հակոբյանի եւ Արամեի ելույթների մասին, ինչպես նաեւ ներկայացրել առաջին լուսանկարներն ու հոլովակները հարսանյաց արարողությունից:

Видео опубликовано arameofficial (@arameofficial)

Բայց հարսանեկան անակնկալները հիմա են բացահայտվում։ Հարսանյաց հանդեսի ժամանակ նորապսակները անակնկալ են մատուցել Գոհարի մայրիկին ու հյուրերին՝ զուգերգ կատարելով նրանց համար.

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

«Մայրս ցանկանում էր, որ մենք երգեինք հարսանիքի ժամանակ, բայց որոշել էինք գաղտնի պահել դա։ Եվ մենք անակնկալ մատուցեցինք նրան եւ մեր հարսանիքի հյուրերին»,- Instagram-ում պատմել է Գոհարը։

Видео опубликовано Vaik Martirosyan (@vagik1)

Հայտնի դիմահարդարը նաեւ նշել է, որ հարսանյաց հանդեսի երկրորդ հագուստը Ռուսաստանում եւ Դուբայում հայտնի դիզայներ Թամամ Հումարիֆի աշխատանքն է, եւ ինքը ուղղակի արքայադուստր է զգացել իրեն այդ զգեստով։  

Фото опубликовано Vaik Martirosyan (@vagik1)



© NEWS.am STYLE