Քանյե Ուեսթը համերգի ժամանակ «հարձակվել» է Բեյոնսեի եւ Ջեյ Զիի վրա

13:15   21 նոյեմբերի, 2016

Քանյե Ուեսթը երկրպագուներին շունչ քաշելու ժամանակ չի տալիս: Մինչ համացանցում բուռն քննարկում են Սան Խոսեում համերգի ժամանակ նրա ելույթը, որտեղ 39-ամյա ռեփերը բացահայտորեն հայտարարել էր Դոնալդ Թրամփին սատարելու մասին, հիմա էլ երաժիշտը որոշել է հաշիվները պարզել երբեմնի լավագույն ընկերների Բեյոնսեի եւ Ջեյ Զիի հետ:

Սակրամենտոյում համերգի ժամանակ Քանյեն հայտարարել է.

«Բեյոնսե, ես նեղացած եմ քեզանից: Դու ասում էիր, որ ելույթ չես ունենալու MTV Awards-ին, եթե նախապես չիմանաս, արդյո՞ք «Տարվա հոլովակ» անվանակարգում հաղթել ես ինձ եւ Դրեյքին: Կարծում եմ, դու հրաշալի երգչուհի ես, ես քեզ չեմ քննարկում: Թեյլոր Սվիֆթը նույնպես մեծ երգչուհի է: Բայց մենք երբեմն քաղաքականություն ենք խաղում: Երբեմն՝ շատ հաճախ: Եվ մոռանում ենք, թե ովքեր ենք իրականում: Մենք մարդ ենք: Գրողի ծոցը անվանակարգերում հաղթանակը: Ի դեպ, Ջեյ Զի, վերջերս դու վիրավորել ես ինձ: Ինձ մոտ քո մարդասպաններին մի ուղարկիր, խնդրում եմ: Պարզապես զանգիր եւ տղամարդու պես խոսիր»:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE