17:05 21 նոյեմբերի, 2016Այս հարսանիքը դեռ երկար կհիշեն ոչ միայն նորապսակները, այլեւ ներկա հյուրերը։
Գանայում զույգը պատրաստվում էր պսակադրվել, երբ հանկարծ հայտնվում է փեսայի սիրուհին եւ իր խոսքն ասում ամուսնանալ պատրաստվող փեսայի մասին։ Իսկ այս ամենը ավելի տպավորիչ դարձնելու համար սիրուհին նախընտել է ներկայանալ հարսի զգեստով։
Չնայած փեսան փորձել է ամեն կերպ խոչընդոտել եւ դուրս հրավիրել նրան, խաբված կինը մինչեւ վերջ ասել է իր ելույթը՝ հայտարարելով, որ փեսան կնամոլի մեկն է։
Այսքանից հետո հայտնի չէ, զույգն ի վերջո պսակադրվել է, թե ոչ։
Աղբյուրը՝ Daily Mail