Համացանցում հայտնվել է Անդրեյ Դավիդյանի վերջին ելույթի տեսագրությունը. երգիչը ցնցել է «Точь-в точь» շոուի ժյուրիին

14:35   21 նոյեմբերի, 2016

Մեկ շաբաթ առաջ Անդրեյ Դավիդյանը վախճանվեց Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

61-ամյա արտիստը մահից մի քանի օր առաջ Քսանա Սերգիենկոյի հետ ցնցել է «Точь-в точь» նախագծի ժյուրիին եւ հանդիսատեսին:

Անդրեյն ու Քսանան վերածվել են Լեդի Գագայի եւ Թոնի Բենեթի՝ կատարելով նրանց համատեղ Cheek to Cheek հիթը: Ժյուրին տաղանդավոր դուետին բարձրագույն միավորներ է տվել:

«Հիասքանչ զույգ է,- հիացած գոչել է ժյուրիի անդամ Միխայիլ Բոյարսկին:- Երկուսն էլ հրաշալի դրամատիկ արտիստներ են»:

«Ֆանտաստիկ երգիչ, հրաշալի արտիստ, երաժիշտ... Ողջունե՛ք, Անդրեյ Դավիդյան»,- երգչին հանդիսատեսին է ներկայացրել հաղորդավար Ալեքսանդր Օլեշկոն:

Ծրագիրը հեռարձակման պատրաստելու ժամանակ ստացվել է ողբերգական լուրը. Անդրեյ Դավիդյանը հեռացել է կյանքից: «Точь-в-точь» շոուին մասնակցությունը նրա վերջին հեռուստատեսային նկարահանումն էր:



© NEWS.am STYLE