Հերթական դիմահարդարումը՝ ոգեշնչված Քիմ Քարդաշյանից (տեսանյութ)

18:03   21 նոյեմբերի, 2016

Ամերիկաբնակ հայուհի Քիմ Քարդաշյանն իր կերպարով եւ ճաշակով զարմացնում է շատերին: Մեր աշխարհահռչակ հայրենակցուհուն շատերն են փորձում նմանվել` թե դիմահարդարման, թե պլաստիկ միջամտությունների միջոցով: Բայց, կարծում ենք, Քարդաշյանը մեկն է եւ նրան ընդօիրինակելը որքան հեշտ է, այնքան էլ բարդ…

Ձեր ուշադրությանն արդեն ներկայացրել ենք տարբեր դիմահարդարների տեսանյութեր, որոնք դիմահարդարման  հնարքների միջոցով փորձել են նմանակել Քիմի այս կամ այն կերպարը:

Ոմանց մոտ դա ստացվել է, ոմանց մոտ` ոչ այնքան:

Մեր ներկայացրած հերթական տեսանյութի հերոսուհին երիտասարդ դիմահարդար Մոնիք Լինն է, որը YouTube-ի իր ալիքում հրապարակած հոլովակի միջոցով հուշում է, թե ինչպես վրիձինների եւ ստվերաներկերի օգնությամբ կարող ենք ստանալ Քիմի հետաքրքիր look-երից մեկը:

Ահա, թե ինչ արդյունքի է հասնում նա:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE