Արարատ Քեշյանը կնկարահանվի վրացի հայտնի երգչի տեսահոլովակում

16:25   21 նոյեմբերի, 2016

«Աստղերի Ֆաբրիկա» նախագծից հայտնի երգիչ Իրակլին (Իրակլի Պիրցխալավան) պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել եւ հանձնել իր երկրպագուների դատին։ Բայց երեւում է, երգչի նոր աշխատանքին սպասելու են ոչ միայն ռուս եւ վրացի, այնպես էլ հայ երաժշտասերները, քանզի հոլովակում նկարահանվելու առաջարկ է ստացել «Универ» սերիալից հայտնի հայ դերասան Արարատ Քեշյանը.

«Տեսահոլովակում նկարահանվելու առաջին փորձը։ Ոճային վրացին հային առաջարկել է դառնալ նորաոճ անտառահատ։ Սա Մոսկվան է, սիրելիս»,- Instagram-ում գրել է Արարատը։

Фото опубликовано Ararat Keshchyan (@araratkeshchyan)

Հիշեցնենք, որ վերջերս Քեշյանը կնոջ՝ Եկատերինայի եւ դուստր Եվայի հետ Թաիլանդում էր։



© NEWS.am STYLE